Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրությունների ֆոնին Փաշինյանի ռեժիմը կամրապնդի ճնշող ապարատը դիմադրության բոլոր օջախների դեմ: Փաշինյանը վաղուց անցել է բոլոր իրավական և բարոյական «կարմիր գծերը», ուստի նա կորցնելու ոչինչ չունի, և նրա համար իշխանությունը պահպանելը համարժեք է անձնական ֆիզիկական անվտանգությանը։
Ինչպես և սպասվում էր, Հայաստանում ընտրական ցիկլը սկսվել է նախատեսվածից շուտ, և Փաշինյանն արդեն ձեռնարկում է կանխարգելիչ միջոցներ՝ 2026 թվականի հունիսին իրեն հնարավորինս վստահ զգալու համար։
Հիմա հարցն այն է, թե ինչպե՞ս կարձագանքի ընդդիմությունը: Ռեակտիվ գործողությունների քաղաքականությունը բացարձակապես անարդյունավետ է, ընդդիմությունը պետք է նախաձեռնությունը վերցնի իր ձեռքը։
Անդրանիկ Հովհաննիսյան